Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Եվրոպան ներդրումների պատրաստ չէ «Թուրքական հոսք»-ում

Եվրոպան ներդրումների պատրաստ չէ «Թուրքական հոսք»-ում
03.06.2015 | 11:43

Գերմանական Wintershall ընկերության ղեկավար Մարիո Մերենը հայտարարել է, որ Եվրոպայում չկան էներգետիկ կոնսորցիումներ, որ ներդրումներ կանեն Թուրքիայի հետ գազատար հանգույցի կառուցման համար: «Ինչ վերաբերում է Թուրքիայում գազատար հանգույց ստեղծելուն, որպեսզի հետո գազ մատակարարվի Հարավային և Հարավարևելյան Եվրոպային, ես փոքր-ինչ թերահավատ եմ, Եվրոպայում չեմ տեսնում կոնսորցիումներ, որ պատրաստ կլինեին ներդրում անել այդ նախագծում», - ասել է Մարիո Մերենը Փարիզում` Գազի համաշխարհային կոնգրեսի ժամանակ:
Նա նշել է, որ Մակեդոնիայի և Հունաստանի տարածքով անցնող գազատարի կառուցման հարցում լավատեսություն չի ցուցաբերում, քանի որ դժվար կլինի գտնել ընկերություններ, որոնք այդքան սեղմ ժամկետներում կստանձնեն նման ծրագրի իրականացումը:

Դիտվել է՝ 3770

Մեկնաբանություններ